Practic-ն ավելի է, քան թրեյնինգը՝ իր առաջնային ու երկրորդային օգուտներով։ Գործարարներ Գրիգոր Առաքելյանն ու Գևորգ Պողոսյանը ստեղծել են Practic-ը, որի նպատակը Հայաստանում և Հայաստանից դուրս գործարար միջավայրի զարգացումն է, բիզնես կրթության, գործարար համայնք ստեղծելու և գործարարների միջև փորձի փոխանակում կազմակերպելու միջոցով հայկական ընկերությունների մրցունակության ավելացնումն է։
Ժամանակակից շուկան արագ է զարգանում, այն չի սպասելու՝ մինչև Դուք ադապտացվեք։ Թերի մենեջմենթը, վաճառքի և մարքեթինգի մասին գիտելիքների պակասը, հաճախորդների վատ սպասարկումը Ձեր բիզնեսը կործանման են տանում։ Սրանք բիզնեսի հիմքն են․ պետք է աշխատել նոր հմտություններ զարգացնելու և գիտելիքները բարելավելու համար․ պետք է հասնել բիզնեսում գծված նպատակներին։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան վաճառքներ և հաճախորդ եք կորցնում ամեն օր բանակցությունների, մենեջմենթի և այլ գիտելիքների բացակայության պատճառով: Եթե Դուք չեք հասկանում՝ ինչպես զարգացնել Ձեր բիզնեսի հիմնական և կարևոր կողմերը, այն դառնում է աննկատ և չի գրավում Ձեր նպատակային լսարանին:
Որակյալ և պրակտիկ գիտելիք տալու միջոցով հասնել մասնակիցների բիզնեսներում չափելի արդյունքի․ սա է Practic-ի հիմնական արժեքը։
Եթե չկա արդյունք, ուրեմն չկա ոչինչ։
Հիմնադիրներ
-
Հասցե
Ք. Երևան, Հր, Քոչար 4
-
Էլ. հասցե
-
Հեռախոսահամար
+374 41 201 207
-
Գտեք մեզ