Նախագիծը, բացի թրեյնինգից, ի՞նչ այլ մոդուլներից է բաղկացած
Practic-ն ավելի լայն է, քան ուղղակի թրեյնինգը։ Practic-ը գործարար կապեր հաստատելու ու փորձի փոխանակման գործարար համայնք է, հաճախորդներ գտնելու վայր է, ներդրումներ ներգրավելու հնարավորություն և գաղափարակից մարդկանց հետ շփվելու դաշտ է։
ԱվելինՆախագիծն ի՞նչ իրական (շոշափելի) օգուտ կարող է տալ բիզնեսին
Practic-ում ներառված թեմաների, պրակտիկ դասերի, փորձի փոխանակման ու նոր գործարար կապերի միջոցով Դուք կարող եք Ձեր բիզնեսը մեծացնել 25-ից մինչև 200 տոկոսով։ Օրինակ, եթե բիզնեսի մաքուր ամսական շահույթը 2 մլն դրամ է, առաջին իսկ ամսում այն կարող է դառնալ 2,5-ից մինչև 6 մլն դրամ։
ԱվելինԿարո՞ղ եմ իմ թիմի հետ մասնակցել
Practic-ի հիմնական բովանդակությունը նախատեսված է բիզնեսի սեփականատերերի ու ղեկավար կազմի համար, սակայն կան թեմաներ, որոնք օգտակար կլինեն նաև թիմի մյուս օղակներում աշխատող անդամների համար։
ԱվելինԲիզնես չունեցող մարդիկ կարո՞ղ են մասնակցել
Կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե պատրաստվում են ստեղծել իրենց բիզնեսն և դա կանեն կուրսի ընթացքում։
ԱվելինԻնչո՞ւ պետք է Ձեզ վստահեմ
Պրակտիկում Դուք, ցանկացած դեպքում, ոչինչ չեք կորցնի, քանի որ արդյունքից դժգոհ մնալու դեպքում, գումարը կարող եք հետ վերցնել առանց բացատրությունների:
ԱվելինԲաց թողած հանդիպումը լրացնելու հնարավորություն կա՞
Դասերը տեսագրվում են, և հարգելի պատճառով դասը բաց թողնելու դեպքում Դուք այն կարող եք լրացնել տեսագրության միջոցով։
Ավելին